23.11.2024
ԱԳՆ-ն կոչ է արել Ուկրաինային և ՆԱՏՕ-ին ձեռնպահ մնալ տարածաշրջանում էսկալացիայից
prev Նախորդ նորություն

Թուրքիան սպառնացել է ԱՄՆ-ին կապերի վատթարացմամբ, եթե Բայդենը ճանաչի Ցեղասպանությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ցանկացած քայլը՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակելու վերաբերյալ, վնաս կհասցնի ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների առանց այդ էլ լարված կապերին: Այս մասին հայտնում է EADaily-ն՝ վկայակոչելով Reuters-ը։


Անցած երեքշաբթի Haberturk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ջո Բայդենը ԱՄՆ նախագահների ամենամյա ավանդական ուղերձում ապրիլի 24-ին՝ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի բնաջնջումը կճանաչի որպես ցեղասպանություն, Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ ԱՄՆ-ն «պետք է հարգի միջազգային իրավունքը»:


«Իրավաբանական ուժ չունեցող հայտարարությունները ոչ մի օգուտ չեն բերի, բայց դրանք կվնասեն (երկկողմ) կապերին», - պնդում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: «Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է վատացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա որոշումն իրենց է»:


Նրա պնդմամբ՝ եթե ԱՄՆ-ն հարգում է միջազգային օրենքը, ապա իրենք չպետք է ամեն օր քնեն-արթնանան այս մասին մտածելով:


«Մենք պետք է ձերբազատվենք մեր որոշ վախերից ու բարդույթներից: Ի՜նչ է՝ ամեն գիշեր պետք է մեռնենք, կամ վախից դողդողանք (այդ մտածմունքից): Սա չեմ ասում այն իմաստով, թե «Ամերիկա, եղբա՛յր, ինչ ասում ես, ասա»: Սակայն մենք, որպես մի պետություն, որը գիտի իր պատմությունը, պետք է մեզ վրա վստահ լինենք: Եթե ԱՄՆ-ն ցանկանում է վատթարացնել մեր հարաբերությունները, ընտրությունն իրենցն է»,-ասել է Թուրքիայի ԱԳ ղեկավարը: