Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախազգուշացրել է, որ Լիբիայում շարունակվող հակամարտությունը կարող է ունենալ հետեւանքներ, որոնք նման կլինեն Սիրիայում պատերազմին: «Գերմանիայի կանցլերը հավելել է, որ ԵՄ-ն պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի օգնի երկրներին լուծել հակամարտությունը՝ փախստականների հոսքի պատճառով ապագա խնդիրներից խուսափելու համար։ «Մենք պետք է կանխող միջոցներ ձեռնարկենք, բարին անենք այդ երկրների համար, որպեսզի կանխենք փախստականների հսկայական հոսքերը»,- ասել է կանցլերը։ «Մենք արել ենք առաջին փորձը, եւ դա Լիբիայի համար լուծում գտնելու միայն առաջին փորձն է՝ նախքան Լիբիան ինքը նույնպես կընկնի պրոքսի-պատերազմի թակարդը, ինչպես դա տեղի ունեցավ Սիրիայում»,- նշել է նա։