ԵՄ-ն կոչ է արել Ռուսաստանին հետ քաշել զորքերը Ուկրաինայի հետ սահմանից
Եվրամիությունը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին իրավիճակը մնում է ծայրահեղ վտանգավոր, և կոչ է անում Ռուսաստանին հետ քաշել զորքերը սահմանից։ Այս մասին երկուշաբթի ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը տեսաուղերձով հայտարարել է ԵՄ երկրների ԱԳ նախարարների տեսակապի շուրջ բանակցություններից առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք քննարկելու ենք ուկրաինական սահմանին տիրող իրավիճակը, որտեղ տեղակայված են ռուսական զորքերը դաշտային վարժանքների համար։ Դա շատ վտանգավոր իրավիճակ է, մենք կոչ ենք անում Ռուսաստանին հետ քաշել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից», - ասել է նա։ «Մենք հրավիրել ենք Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբին [միանալ տեսակոնֆերանսին Ուկրաինական թեմայի քննարկումից առաջ] շարադրել մեր նախարարներին [Կիեւի տեսլականը] Ռուսաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին»: