24.11.2024
Մահացել է ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական Վարդան Գրեգորյանը
prev Նախորդ նորություն

Ռուսաստանում ստեղծել են անօդաչու թռչող սարքերի դեմ օդային ականապատման առաջին համակարգը

Ռուս մասնագետները ստեղծել են աշխարհում առաջին «օդային ականազերծման» համակարգը անօդաչու թռչող սարքերի դեմ։


Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ZALA AERO ընկերությունների խմբի գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Զախարովին («Ռոստեխ» պետական կորպորացիայի «Կալաշնիկով» ընկերությունների խմբի մեջ է մտնում)։


Նրա խոսքով՝ համակարգի հիմքը կդառնան «Լանցետ» կամիկաձե դրոնները: Դրանք պոտենցիալ հակառակորդի անօդաչու սարքերից կրկնակի արագ են եւ հեշտությամբ կարող են դրանք խոցել:


«Մենք մեր 300 կիլոմետր ժամ արագությամբ հեշտությամբ դա կանենք», - հայտարարել է Զախարովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:


Բացի այդ, «Լանցետները» կարող են օդում գտնվել մի քանի տասնյակ ժամվա ընթացքում՝ դրանով իսկ ստեղծելով «ականապատում»:


Առայժմ համակարգն անցնում է փորձարկումներ: