Հայաստանի զինված ուժերը «Սմերչ» համակարգերով զորավարժություններ են սկսել
Հայաստանի զինված ուժերի համազարկային կրակի ռեակիվ համակարգերը մեկը չավարտած մյուս զորավարժությունն են սկսել: «Զինուժի» պատրաստած ռեպորտաժում նշվում է, որ զորամասի զինանոցի լավագույն նմուշները դարձյալ ելույթի են պատրաստվում:
Միավորների մի մասը տեսադաշտում են, մյուսներն ավելի խորքում են դիրքավորվել: Կրակն այս անգամ արձակում են ոչ թե համազարկաով, այլ թիրախները հերթականությամբ խոցելով:
Կրակի առաջին արձակումներից հետո խաղարկվում են իրական մարտական գործողությունների սցենարները: Պայմանական մարտում հակառակորդը հակառակորդը օդային հարվածներ է հասցնում ստորաբաժանման ուղղությամբ: Զինծառայողներն արձագանքում են մեծ արագությամբ եւ ոչ հեռու անցյալի փորձը հաշվի առնելով:
Հնարավոր հարվածներից խուսափելու ամենակարեւոր պայմանը կրակի արձակման դիրքը համազարկի վայրը անմիջապես լքելն է, վայրկյանների ընթացքում «Սմերչն» անհետանում էու հայտնվում ավելի անվտանգ տեղանքում: