24.11.2024
ԵԽ քաղաքական խմբերում քննարկվեց հայ ռազմագերիների հարցը. Նաիրա Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

ԵԽԽՎ նիստում քննարկվելու է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը. Էդմոն Մարուքյան

ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվելու է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:


«Չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին, քիչ առաջ ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:


Քվեարկության արդյունքները 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ», - ասված է նրա գրառման մեջ:


 



ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ Ադրբեջանում պահվող գերիների թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 2020թ. 44 գերիների վերադարձին:


"Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում, որը շարունակաբար քարոզվում է պետական մակարդակով", - ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։