5.04.2026
ԱԺ-ն ընդունեց «Զինծառայողի կարգավիճակի և զինծառայության մասին» օրենքի փոփոխությունները
prev Նախորդ նորություն

Կրճատել զինվորական ծառայության ժամկետը, երեխաներին տեղափոխել Հայաստան. բողոքի ակցիա

Արցախում ժամկետային զինծառայողների հարազատները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում ՝ իշխանություններից պահանջելով իրենց որդիներին տեղափոխել Հայաստան և ծառայության ժամկետը կրճատել:


Ծնողներից մեկի խոսքով, իրենց երեխաները «ֆիզիկապես ու հոգեպես ի վիճակի չեն ծառայելու», քանի որ ծառայում են հակառակորդի դեմ դիմաց.


«Դա նորմալ չի, մեր պահանջն է, որ ծառայության ժամկետը 6 ամսով կրճատեն ու երեխեքին բերեն այստեղ ծառայության», -ասաց նա:


Մեկ այլ ծնող էլ բողոքեց, որ պատերազմին մասնակցած զինծառայողների հանդեպ  «ամենացինիկ վերաբերմունքն է դրսևորվում՝ նրանց տարբեր զորամասերից հավաքել ու տանում են, ու չեն ասում, թե ո՞ւր: Տանողն էլ այն մարդիկ են, ովքեր փախել էին պատերազմից»:

Քարոզարշավ գերեզմանների վրա. Էլինար Վարդանյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար