6.11.2024
Նարիա Զոհրաբյանն իր անձի հանդեպ անվտանգության ռիսկեր է տեսնում
23.01.2020
Նարիա Զոհրաբյանն իր անձի հանդեպ անվտանգության ռիսկեր է տեսնում

Ես չեմ պատրաստվում հանդուրել ԱԺ ամբիոնից իմ հասցեին հնչեցված անձնական վիրավորանքները եւ որոշների վերաբերյալ մտածում եմ՝ սկսել իրավական գործընթաց, որովհետեւ ինձ մտահոգում է մտասեւեռումն իմ անձի հանդեպ: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ես իմ անձի հանդեպ իսկապես անվտանգության ռիսկեր եմ տեսնում: Մենք միասին պետք է որոշենք, որ կամ բարեկրթության այն սահմանները, կարմիր գծերը, որից անդին թույլատրելի չէ անցնել, կամ ես խորհրդարանի աշխատանքները ուղղակի կազմալուծվելու են»,-ասաց նա: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Լավ կլինի խաղի կանոնները պահպանեն բոլորը, այդ թվում նրանք, որոնք առաջարկում են այդ խաղի կանոնները: Գուցե ես մտաբերեմ դեպքեր, երբ այստեղ ասվի որեւէ խաղաղասիրական բան, եւ այդ նույն ասողը 5 րոպե անց, այս դռնից այն կողմ, էլի հրապարակային, բոլորովին այլ հայտարարություն անի: Պետք է նման բան ասողը իրենից սկսի: Իսկ ես ողջունում եմ ձեր ասածը»: