23.11.2024
Հայաստանն ավելի քան 3 տոննա մարդասիրական օգնություն է ստացել Լեհաստանից
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարող է խոչընդոտել Ադրբեջանի մասնակցությունը ԵԱՏՄ նիստին. փոխվարչապետ

Հայաստանը կներկայացնի իր դիրքրորոշումը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ միջկառավարական առաջիկա նիստին մասնակցության վերաբերյալ: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր Հայաստանը վետո կիրառի, Գրիգորյանն ասաց, որ դա ոչ թե վետո է, այլ համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր.


«Համաձայնեցնելու խնդիրն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի, որտեղ նշված կլինի նաև համաձայնություն չտալու հիմքերը»,- հավելեց նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ԵՏՀ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ադրբեջանին, ինչպես նաև Տաջիկստանին կազանյան նիստին մասնակցելու հրավիրել է Ղազախստանը: Նիստը կկայանա ապրիլի 29-30-ին: