ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը ՀՀ ԱԳՆ-ին կոչ է արել ստեղծել և ամեն օր ընդլայնել «սև ցուցակը»՝ արգելելով որոշ քաղաքական և հասարակական գործիչների մուտքը Հայաստան:
Ելույթ ունենալով այսօր՝ ապրիլի 16-ին, խորհրդարանում նա հայտարարել է, որ նախօրեին Ադրբեջանում անցկացված միջազգային խորհրդաժողովի որոշ մասնակիցներ այցելել են սկանդալային «ռազմավարի պուրակ»: Պատգամավորի խոսքով՝ այգու այցելուների թվում էր նաև ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան։ Հովհաննիսյանը վստահ է, որ Բրայզան իր պաշտոնավարման ընթացքում միանշանակ թուրքամետ դիրքորոշում է ցուցաբերել, ինչի հետևանքները Հայկական կողմը մինչ օրս քաղում է ։
«Ես կարծում եմ, որ եկել է պահը, որպեսզի մեր ԱԳՆ-ն լրջորեն ձեռնամուխ լինի այսպես կոչված «սև ցուցակի» կազմմանը։ Մի ժամանակ մենք շատ հանդուրժող ենք եղել որոշ մարդկանց նկատմամբ, սակայն պետք է հասկացնել այդ մարդկանց, որ նման դեպքերում նրանք կզրկվեն Հայաստանի տարածք ոտք դնելու իրավունքից», - հայտարարել է նա։
Հովհաննիսյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է հստակ դիրքորոշում արտահայտի Բրայզայի պահվածքի վերաբերյալ։ «Պետությունը, որի մայրաքաղաքում կանգնեցված են Վիետնամի պատերազմի զոհերի հուշարձաններ, չի կարող անտարբեր մնալ Բրայզայի նման պահվածքի նկատմամբ», - հայտարարել է նա:
Պատգամավորն ընդգծեց, որ պետք է կոշտ դիրքորոշում դրսևորել նաև փորձագետների կողմից ներկայացվելիք «յան»-ով վերջացրած ազգանուն կրող անձանց նկատմամբ, բայց միևնույն ժամանակ Հայաստանի վրա ցեխ են շպրտում»: «Ես նկատի ունեմ Կուրղինյանին (քաղաքագետ Սերգեյ Կուրղինյան-խմբ.) և այլոց», - հայտարարեց պատգամավորը:
«Հայաստանը պետք է հայտարարի իր հստակ դիրքորոշումը Ուկրաինայի որոշ պաշտոնյաների եւ որոշ երկրների նախագահների նկատմամբ։ Մենք չպետք է թաքցնենք մեր դիրքորոշումը՝ կոշտ բողոքի նոտաներ ուղղելով», - հայտարարել է նա։
Պատգամավորն առաջարկում է ստեղծել եւ ամենօրյա ռեժիմով ընդլայնել «սեւ ցուցակը», այդ թվում՝ բոլոր նրանց, ովքեր «հակահայկական դիրքորոշում են հայտնում, ժպտում են հանցագործ Իլհամ Ալիեւի դեմքին, այցելում Բաքվի ռազմավարի խայտառակ զբոսայգի»: