Իշխող վերնախավը դավաճանել է հեղափոխության իդեալներին և մանիկալապես կառչած է իշխանությունից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները պետք է պատասխանեն այն հարցին, թե արդյոք որեւէ մեկը երկրում 10%-ով ավելի լավ է ապրել, կա արդյոք որեւէ ոլորտում 10%-ոց առաջընթաց: Նա վստահ է, որ գործող էլիտայի կառավարումը հանգեցրել է բնակչության թվաքանակի կրճատմանը, բանակի ու դիվանագիտության ավերմանը, տնտեսության մեջ ձախողումներին։ «Մենք բոլորս գիտենք նախորդ իշխանությունների մեղքի մասին։ Ինչ վերաբերում է ձեզ: Որտե՞ղ է ձեր 10%-ը», - հարց տվեց Մարուքյանը։
Ընդդիմադիրը վստահ է, որ իշխող վերնախավը դավաճանել է հեղափոխության իդեալներին, քանի որ իշխող վերնախավի անդամները սկսել են ավելի լավ ապրել, իսկ սովորական քաղաքացիները՝ ոչ։ Իշխող վերնախավն ամեն ինչ անում է այն, ինչի համար քննադատել է նախորդ իշխանությունների, համոզված է Մարուքյանը:
Նա նշել է, որ գործող իշխանությունը պաշտոններ է բաժանում հարազատներին, շրջում թանկարժեք ավտոմեքենաներով, ապրում է կառավարական ամառանոցներում, օգտագործում է նախկին իշխանությունների ֆեյքերի գործարանները:
Խոսելով իշխանության անպատասխանատվության աստիճանի մասին՝ Մարուքյանը նշել է. «Վարչապետին հարց են տալիս Լելե-Թեփեի գործողության մասին, նա պատասխանում է, որ «մոդերատոր է եղել գեներալների քննարկումների ժամանակ»։
«Ես գեներալներին հարցնում էի՝ ինչ ես մտածում, իսկ ի՞նչ ես դու կարծում: Հարց է ծագում՝ ով, ի վերջո, որոշումներ է կայացրել քննարկումների արդյունքում։ Ահա, ամենայն հավանականությամբ, միջազգային ասպարեզում դուք նման «մոդերատոր» էիք, հարցնում էիք Ալիևի, Պուտինի, Մակրոնի, Թրամփի կարծիքները և վերջում ստացաք այն, ինչ ստացաք։ Դուք մոդերատորներ եք, այլ ոչ թե ղեկավարներ», - նշել է նա։