Հայաստանին հաջողվել է ապահովել մակրոտնտեսական և ֆինանսական կայունություն. փոխվարչապետ
Չնայած անցած տարի Հայաստանի առջև ծառացած երկու խոշոր մարտահրավերին՝ համաճարակի և պատերազմի, կառավարությանը հաջողվել է ապահովել մակրոտնտեսական և ֆինանսական կայունություն։
Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ելույթ ունենալով խորհրդարանում 2020 թվականի կառավարության ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվության քննարկումների արդյունքում, հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ անցած տարի Հայաստանում ֆինանսական եւ տնտեսական անկայունության ռիսկերը չափազանց բարձր էին։ Փոխվարչապետը դրական է համարել այն հանգամանքը, որ երկրին, այնուամենայնիվ, հաջողվել է խուսափել այս իրավիճակից և պահպանել կայունությունը հիմնական ցուցանիշներով:
«Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ մեզ հաջողվել է ապահովել ռիսկերի գրագետ կառավարում եւ խուսափել անկայունությունից», - հայտարարել է Գրիգորյանը: