22.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. վարակման 667 նոր դեպք և 24 մահ
prev Նախորդ նորություն

Մանիպուլյացիա է. ՌԴ պատվիրակները ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների հարցին չեն դեմ քվեարկել

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակների կողմից հայ ռազմագերիների հարցը օրակարգ մտցնելուն «դեմ քվեարկելու» մասին տարածվող լուրերը ունեն խիստ արհեստածին և մանիպուլացիոն բնույթ, քանի որ օրակարգը դրվում է քվեարկության ոչ թե առանձին կետերով, այլ ամբողջական: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանը։


«Ապրիլի 19-ի օրակարգում, բացի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կետից, ներառված են եղել նաև Նավալնիի ձերբակալման 1.5.1, և Եվրոպայում խաղաղության դեմ Ռուսաստանի սպառնալիքին վերաբերող 1.5.6 կետերը։


Ռուսաստանի պատվիրակությունը դեմ է քվեարկել ոչ թե Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը օրակարգ ներառելուն, այլ իրենց պետության դեմ օրակարգում ընդգրկված նշված երկու կետերին։


Սա ուղղակի նշեմ, որ տարբերեք իրավիճակն օբյեկտիվ գնահատող մարդկանց կեղծարար մանիպուլյատորներից», - գրել է Ղազինյանը։