23.11.2024
Սփյուռքահայերը կարող են բարձր պաշտոնի հավակնել. Սահմանադրական փոփոխություն ԼՀԿ-ի առաջարկով
prev Նախորդ նորություն

Սյունիքի ոստիկանապետը, Գորիսի ոստիկանապետն ու մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Սյունիքի մարզի ոստիկանապետ Ալեքսանդր Հակոբյանը: Սյունիքի ոստիկանապետ է նշանակվել Ալիկ Մամիկոնյանը: Այս մասին հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:


Նախկին ոստիկանապետն ուղարկվել է կադրերի ռեզերվ:  


Բացի այս, պաշտոնից ազատվել են նաև Սյունիքի մարզի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը և Գորիսի ոստիկանապետ Սերգո Մարկոսյանը: Վերջինիս փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է կադրերում գրանցված Ալեն Կարապետյանը:


Կապանի բաժնի պետ է նշանակվել Արամ Դավթյանը: