22.11.2024
Եկել եմ տեսնելու այն, ինչի մասին լսում եմ. նախագահը Գորիսի քաղաքապետարան է այցելել
prev Նախորդ նորություն

Արցախում մեկնարկել են բնակչության պատվաստումները COVID-19 դեմ

Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման գործընթացը: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:


Պատվաստումներն իրականցվում են ռուսական «Sputnik-V» և «AstraZeneca» պատվաստանյութերով:


«Խորհուրդ ենք տալիս և միաժամանակ խնդրում թիրախային խմբերին, մասնավորապես, բուժաշխատողներին, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդներին և պատվաստման ցանկություն ունեցող յուրաքանչյուր անձի դիմել կամ զանգահարել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ»,- ասված է հաղորդագրության մեջ: