23.11.2024
Ո՞վ է հրավիրել Ադրբեջանին մասնակցել ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն համագործակցությունը՝ փոխլրացնելով միմյանց. Մյասնիկովիչ

Անցած 2020 թվականը լուրջ ճշգրտումներ մտցրեց համաշխարհային զարգացման տրամաբանության մեջ։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը պայմանավորված է տեխնոլոգիական և աշխարհատնտեսական հարթակների փոփոխությամբ։ Պանդեմիան միայն արագացրել է բացասական գործընթացները։ Դրանց հիմքում ընկած է 2014-2019թթ. երկարաժամկետ լճացումը, ռազմավարական որոշումների երկարամյա հետաձգումը, էներգետիկ շուկաների անբարենպաստ կոնյունկտուրան։ ԱՄՀ-ի գնահատումների համաձայն՝ 2020 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի նվազումը գտնվում է 3,5 տոկոսի սահմաններում:


Այս մասին «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցում» հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։


Նրա խոսքով՝ պանդեմիան եւ ճգնաժամը սրել են նաեւ մի շարք այլ խնդիրներ ՝ պրոտեկցիոնիզմի աճ եւ բազմակողմ առեւտրային համակարգի ճգնաժամ, երկարաժամկետ պարտավորություններից միակողմանի հրաժարում, աշխարհի առաջատար տնտեսությունների առանձին զարգացման կոոպերացիոն օրակարգից անցում կատարելու ձգտում:


«Կարծում եմ, որ վերը նշվածները հետքայլ են», – ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը: Ստեղծված իրավիճակում զարգացման ամենաարդյունավետ ուղիներից մեկը տարածաշրջանային ինտեգրման խորացումն է և դրա հիման վրա միջազգային տնտեսական հարաբերությունների նորացված ճարտարապետության ստեղծումը»:


Իր ստեղծումից ի վեր անցած վեցամյա ժամանակահատվածում ԵԱՏՄ-ն անցել է զարգացման զգալի փուլ, կայացել է որպես Միության երկրների տնտեսական մոդելի անքակտելի տարր և դարձել համաշխարհային տնտեսության ճարտարապետության մի մասը: ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ի ծավալն առաջին հինգ տարում ավելացել է 21 տոկոսով՝ 2019 թվականի արդյունքներով հասնելով գրեթե 2 տրլն դոլարի: Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ արդյունաբերական արտադրությունն աճել է 13,2 տոկոսով, այդ թվում՝ վերամշակող արդյունաբերության գծով՝ գրեթե 15 տոկոսով։ Այդ ցուցանիշներն ավելի բարձր են, քան, օրինակ, ԵՄ-ում, որտեղ արդյունաբերական արտադրությունն աճել է 5,4 տոկոսով, այդ թվում՝ մշակող արդյունաբերությունը՝ 6,1 տոկոսով։ ԵԱՏՄ պետությունների փոխադարձ առևտրի ծավալն աճել է 27.7%-ով: Համաշխարհային բանկի «բիզնեսի վարում–2020» (Doing business) ամենամյա վարկանիշում ԵԱՏՄ-ն 190 տնտեսություններից զբաղեցնում է 29-րդ տեղը, տեղի է ունեցել 12 դիրքով բարելավում, տնդ որում Ղազախստանն ու Ռուսաստանը բարելավել են իրենց դիրքերը համապատասխանաբար 13 և 16 կետով:


Այսօր ԵԱՏՄ-ում գործում է ապրանքների շուկա, զգալի առաջընթաց է գրանցվել ծառայությունների շուկայի ձևավորման հարցում (այն գործում է 53 ոլորտներում), ընդունվել է միասնական Մաքսային օրենսգիրք, ապահովվում է աշխատողների տեղաշարժի ազատությունը և սոցիալական երաշխիքները (օրինակ ՝ կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարին): Ընդունվել է 49 միասնական տեխնիկական կանոնակարգ, գործում են ավելի քան 12 000 միջազգային ստանդարտներ, ինչի շնորհիվ ապրանքների շուրջ 85%-ն արդեն սերտիֆիկացված է միասնական տեխնիկական նորմերով:


Միխայիլ Մյասնիկովիչի կարծիքով, 2021-ի սկիզբը վատ չէ: COVID-19 պանդեմիայի բացասական ազդեցությունը Միության երկրների տնտեսությունների վրա աստիճանաբար թուլանում է: Օրինակ, Բելառուսում արդյունաբերական արտադրության ծավալը 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին 2020 թվականի հունվար-փետրվարի համեմատ աճել է 8,3 տոկոսով, Միության պետությունների փոխադարձ առեւտրի ծավալն ավելացել է 2021 թվականի հունվարին՝ 3,3 տոկոսով: Միջազգային կազմակերպությունների կանխատեսմամբ՝ 2021 թվականին սպասվում է համաշխարհային տնտեսության ցիկլային վերականգնում։ Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության ՀՆԱ–ի աճի տեմպերը կարող են կազմել մոտավորապես 3,0 տոկոս, իսկ 2022 թվականին՝ մինչեւ 3,9 տոկոս։


ԵՏՀ Կոլեգիայի նախագահը խոսել է միության մակարդակով ճգնաժամը նվազագույնի հասցնելու նպատակով ձեռնարկված համակարգված գործողությունների մասին:


«Դա սահմանափակել է վիրուսի տարածման արագությունը, մենք ապահովել ենք ռեսուրսների, դեղերի եւ բժշկական արտադրանքի կառավարումը, ձգտել ենք պայմաններ ստեղծել արդյունավետ հետճգնաժամային վերականգնման համար։ «Ռուսաստանի Դաշնության կողմից կորոնավիրուսի դեմ բարձրարդյունավետ պատվաստանյութերի ժամանակին մշակումը, դրանց մատակարարումների կազմակերպումն ու արտադրությունների տեղայնացումը ԵԱՏՄ երկրներում, ինչը կարող է դրական օրինակ ծառայել ինտեգրացիոն համագործակցության համար ՝ ի շահ միլիոնավոր մարդկանց», - կարծում է Միխայիլ Մյասնիկովիչը:


Միխայիլ Մյասնիկովիչի կարծիքով՝ կորոնավարակից հետո ապրանքային շուկաներում մեծ մրցակցության հետ կապված ԵԱՏՄ երկրները պետք է ամրապնդեն համագործակցությունը՝ փոխլրացնելով և աջակցելով միմյանց:


«Մենք պետք է մշակենք ինտեգրացիոն նախագծերի արտոնյալ վարկավորման հարցերը։ Այժմ մենք մշակում ենք կոնկրետ առաջարկություններ տոկոսադրույքների նվազեցման (սուբսիդավորման) գործիքների վերաբերյալ՝ ԵԱՏՄ զարգացման ինստիտուտների կողմից համատեղ նախագծերի ֆինանսավորման համար։ Անհրաժեշտ է ստեղծել համատեղ Եվրասիական կորպորացիաներ եւ ընկերություններ», – հայտարարել է նա։