24.11.2024
«Գորշ գայլերի» սպառնալիքների պատճառով Վարշավայում չեղարկվել է հայ գերիների հարցով ակցիան
prev Նախորդ նորություն

Հնարավոր է համոզել Թուրքիային Ղրիմի հարցում ՌԴ-ի դիրքորոշման ճշմարտացիության մեջ. Պեսկով

Ռուսաստանը ժամանակի ընթացքում կարող է համոզել Թուրքիային Ղրիմի հարցում իր դիրքորոշման ճշմարտացիության մեջ, սակայն նույնը հասցնել Ուկրաինային դժվար թե հնարավոր լինի։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Ղրիմի մասին նրանց հայտարարությունները վերաբերում են այն հարցերի շարքին, որոնց շուրջ մենք նախկինի պես լուրջ տարաձայնություններ ունենք»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը: «Այդ տարաձայնությունները դժվար թե կարելի է կարգավորել ուկրաինական կողմի հետ, բայց մենք հուսով ենք, որ մեր հետեւողական գիծը թույլ կտա, այնուամենայնիվ, համոզել մեր թուրք գործընկերներին, որ Ղրիմի նկատմամբ իրենց ներկայիս դիրքորոշումը միանգամայն սխալ է»:


Միևնույն ժամանակ Պեսկովը նշել է, որ հարաբերությունները, որոնք Թուրքիան կառուցում է հարևան երկրների հետ, վերաբերում են պետության ինքնիշխան իրավունքին։ «Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցություններին, դրանք երկու պետությունների երկկողմ հարաբերություններն են», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:


Պեսկովը բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք վերջին շաբաթներին Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերություններում ինչ-որ «սառեցում» տեղի է ունեցել՝ նշելով, թե հակառակը, երկու երկրների հարաբերությունները զարգանում են։


Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 10-ին Էրդողանը հայտարարել էր, որ Ստամբուլում ուկրաինացի գործընկերոջ հետ բանակցություններում ինքը հաստատել է «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու Անկարայի որոշումը:


«Մենք կողմ ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Մենք հաստատել ենք Ղրիմի անեքսիան չճանաչելու մեր սկզբունքային որոշումը։ Մենք հայտարարել ենք, որ աջակցում ենք Ուկրաինայի նախաձեռնությանը «Ղրիմի պլատֆորմի» տեսքով, որն ուղղված է Ղրիմի հարցով միջազգային հանրության մերձեցմանը», - հայտնել է նա մամուլի ասուլիսում: