23.11.2024
ՀԿԵ-ն 39 մլրդ դրամ կներդնի նոր կազմեր ձեռք բերելու և կայանների վերանորոգման համար. նախարար
prev Նախորդ նորություն

Հայաստանի ավիացիոն շուկան շուտով կհամալրվի նոր ընկերությունով

Հայկական ավիաընկերության ստեղծման քայլեր կան: Այս մասին ԱԺ-ում այսօր հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:


«Հայկական ավիաընկերության ստեղծման քայլեր կան: Առաջիկայում նոր ավիաընկերություն կլինի: Ընկերությունը նախատեսում է մոտավորապես մայիսի վերջին, հունիսի սկզբին արդեն տալ աշխատանքի մեկնարկը»,-նշեց Պապիկյանը:


«Հաշվի առնելով իրենց գովազդային և այլ իրավունքները՝ հիմա չեմ կարող հնչեցնել անուն, բայց դա միջազգային համագործակցության շրջանակում է՝ հայկական կապիտալի և միջազգային գործընկերոջ համատեղ ներդրում է: Սա խրախուսվում է մեր կողմից, և դաշտը բաց է»,-հավելեց նախարարը: