26.07.2025
Մեկնարկել է նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան
prev Նախորդ նորություն

Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։

Այս հարցը ներառված է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունում։ Նախարարության ստեղծմամբ կապահովվի ոստիկանության գործունեության նկատմամբ խորրդարանական և քաղաքացիական վերահսկողությունը, ոլորտի քաղաքականության միասնական մշակումը, քաղաքացիական և ոստիկանական գործառույթների տարանջատումը և ոստիկանության շարունակական բարեփոխումների իրագործումը, ինչն էլ էականորեն կնպաստի իրավակարգի ամրապնդմանը։

Նախարարության ենթակա մարմիններն են լինելու՝ Ոստիկանությունը,  Ոստիկանության զորքերը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն։


 

Իշխանության ծրագիրը. ԱԷԿ-ի շահագործումը երկարացնել և արևային էներգիայի ծավալները մեծացնել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին