Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, դու այդ ապագայում հաստատ տեղ չունես. Սահակյան
ԱԺ-ում այսօրվա ճղճղացող հարցուպատասխանը դա դավաճանի հուսահատության վերջին ճիգի գործադրումն էր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:
"Վստահաբար կարող եմ ասել, որ կապիտուլյանտը նոր է հասկանում իր գործած արաքի աղետը, թե ինչ պատուհաս է դարձել մի ամբողջ ազգի գլխին։ Հասկացել է, թե ինչպես, որպես գերագույն գլխավոր հրամանատար, տարավ և ջախջախեց երբեմնի հաղթանակած ու տարածաշրջանի ամենահզոր ու մարտունակ հայոց ազգային բանակը և 5000-ից ավելի մեր տղաները սպանվեցին մեկ փնթի գերագույն գլխավոր հրամանատարի ապաշնորհ ղեկավարման արդյունքում։
Նիկո՛լ, որքան էլ ԱԺ ամբիոնի մոտ թռվռաս կամ տանը, հայելու դեմ ժպիտով աչքով տաս, թե բա՝ «Նիկո՛լ, ոնց որ սա էլ մարսեցիր», ասեմ քեզ ՝ չես մարսել ու չես մարսելու։ Պատմության էջերում նոյեմբերի 10-ի առավոտից այլևս դու բնութագրվում ես որպես դավաճան , հող հանձնող, կապիտուլյանտ ղեկավար բառերով։
Դավաճա՛ն, անունդ փրկելու այլևս շանս չունես: Ինչ մնում է Հայաստանի ու Արցախի ապագային, ապա վստահաբար ասեմ, որ Հայաստանն ու Արցախը ապագա ունեն, իսկ դու այդ ապագայում հաստատ տեղ չունես։