9.07.2025
Արա Վարդանյանն էական վնաս է պատճառել «Հայաստան» համահայկական հիմնադրամին. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

COVID-ը՝ Հայաստանում 2020 թվականին. ավելի քան 3770 մահ և շուրջ 200 հազար հիվանդ. վարչապետ

Պանդեմիայի արդյունքում ավելի քան 200 հազար ՀՀ քաղաքացիներ վարակվել են կորոնավիրուսով, գրանցվել է այդ հիվանդությունից մահվան ավելի քան 3770 դեպք:


Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության 2020 թվականի ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին տարեկան հաշվետվությունը։


Նրա խոսքով՝ տնտեսության անկումը նախորդ տարվա արդյունքներով կազմել է 7.6 տոկոս։ Փաշինյանը հիշեցրել է, որ համաճարակի պատճառած տնտեսական ճգնաժամին դիմակայելու նպատակով կառավարությունն իրականացրել է 25 հակաճգնաժամային ծրագիր: Հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում ֆինանսական աջակցություն է տրամադրվել 1,1 մլն ֆիզիկական անձանց և 83 հազար իրավաբանական անձանց։


Այդ ծրագրերի շահառուներին հասանելի է եղել 239 մլրդ դրամի չափով աջակցությունը, որից բյուջեի ծախսերը՝ 55 մլրդ դրամ, բյուջեի փոխառու միջոցները՝ 20 մլրդ դրամ, մնացած մասը բանկային համակարգի կողմից իրականացվել է կառավարության կողմից իրականացվող խթանող քաղաքականության շնորհիվ։


 

Փաշինյանը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին մեղադրել է ստի մեջ
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ