Թուրքիան թույլ չի տա Սիրիայում նոր պետությունների ձևավորումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է TRT Haber-ը: Նրա խոսքով Սիրիայի հյուսիսում նոր պետությունների ձևավորումը հարվածում է Անկարայի շահերին, ինչպես նաև վտանգում է երկրի անվտանգությունը: Յըլդըրըմը նշել է, որ Սիրիայի հյուսիսում ազատագրական շարժման անվան տակ գործում է ահաբեկչական Քրդական բանվորական կուսակցության սիրիական թևը: Վարչապետի խոսքով, Թուրքիան պատրաստ է ողջ ջանքերը գործադրել պետության և քաղաքացիների անվտանգության ապահովման համար: