28.11.2024
Ֆելգենհաուեր. թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պատրաստվում են պատերազմի
18.05.2016
Ֆելգենհաուեր. թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պատրաստվում են պատերազմի

"Բնականաբար, կցանկանայի հավատալ, որ Ղարաբաղում այլևս չի լինի պատերազմ, սակայն ես լավատեսության իրական հիմքեր չեմ տեսնում: Մեծ հաշվով Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն անարդյունավետ էր: Սակայն իրական հրադադարը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրան համաձայնեն երկու կողմն էլ: Հետևաբար, եթե հակամարտող կողմերից մեկը շահագրգռված չէ հրադադարի հարցում, ապա այն չի լինի: Տվյալ դեպքում, ի հակադրումն այն հայտարարությունների, որ Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պատրաստվում են հենց պատերազմի": Այդ մասին հայտարարել է ռուս հանրահայտ փորձագետ, ռազմական մեկնաբան Պավել Ֆելգենհաուերը: Նա նշել է, որ Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցկացվել է Սիրիայի հարցի շուրջ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերի հերթական բախման ֆոնին, որը Վաշինգտոնի ու Մոսկվայի համար ավելի կարևոր է թվում, քան Ղարաբաղի հարցը: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը Սարգսյանի ու Ալիևի ներկայիս հանդիպման շնորհիվ հերթական անգամ Երևանին ու Բաքվին կոչ են արել այլևս «իրենց չպահել անվայել», ինչին հակամարտող կողմերն ասել են՝ «իհարկե», և շարունակել պատրաստվել պատերազմի, փոխանցում է haqqin.az-ը: Նրա խոսքով, հայկական կողմը Սարգսյանից պահանջում է հետ վերադարձնել այն տարածքները, որոնք կորցվել են քառօրյա պատերազմի օրերին: Ըստ նրա, Ադրբեջանը լուրջ մարտական հաջողություն է գրանցել և բանը այն չէ, թե քանի հետկար են կորցրել հայկական ուժերը, այլ այն, որ ադրբեջանական բանակին հաջողվել է գրավել ռազմավարական առումով կարևոր դիրքեր, իսկ հայկական կողմը հակագրոհով դրանք չի կարողացել հետ նվաճել: Բնականաբար, Սարգսյանը փորձում է նվազեցնել հայկական կողմի կորուստնեիրն ու հենց այդ դիրքորոշումը խոսում է այն մասին, որ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունն առկա է: Նա հավելել է, որ Սարգսյանի համար կարևոր է հետ գրավել քառօրյա պատերազմի ժամանակ կորցված դիրքերը: