26.11.2024
Մոսուլի համար պայքարը թեստ է Էրդողանի «նեոօսմանյան» քաղաքականության համար. Le Monde
prev Նախորդ նորություն

Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 23-ին ընդունել է տարածաշրաջային այցով Բաքում ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ջեյմս Ուրլիքին, Իգոր Պոպվին, Պիեր Անդրիեին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուն կերկայավցուցիչ Անջեյ Կասպշիկին:

Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, հանդիպման ժամանակ տեղի է ունեցել մտքերի փոխանակում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Ավելի վաղ, Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը հայտարարել էր, որ Վիեննաում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ լավ հնարավորություն ստեղծվեց հակամարտության կարգավորման համար: «Մենք կշարունակենք բանակցություններն այդ ուղղությամբ Բաքվում եւ Երեւանում», - ասել է նա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են տարածաշրջան, որի ընթացքում նախատեսվում է այցելել Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու: Ենթադրվում է հանդիպում ղեկավարության, զինվորականների հետ: Նրանք մտադիր են «ուսումնասիրել հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում»:

Ուորլիքի խոսքով, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը սերտորեն համագործակցում են կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ: «Վերջերս Մոսկվայում հանդիպել ենք Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Երեք համանախագահներն ունեն մեկ նպատակ՝ գտնել հակամարտության կարգավորման ուղիներ», - եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան պատերազմական իրադարձություններից հետո Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների արդյունքում ձեռք է բերվել երեք պայմանավորվածություն: Պահպանել հրադադարի ռեժիմը, ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ Անջեյ Կասպշիկի, գրասենյակի կարողությունները, որը մշադիտարկում է անցկացնում համակարտության գոտում, ինչպես նաեւ շփման գծում ներդնել միջադեպերի հետաքննման մեխանիզմներ: