26.11.2024
Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
prev Նախորդ նորություն

Անկարան սպառնում է վերանայել ԵՄ նկատմամբ իր քաղաքականությունը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Եվրամիությանը կոչ է արել կատարել առանց վիզայի ռեժիմի ներդրման մասին Անկարային տված խոստումը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության երկօրյա հանդիպումից հետո:

«Թուրքիան իր պարտավորությունները կատարել է առանց առարկության եւ պայմաններ առաջադրելու: Մենք առանց երկմտելու անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք, երբ տեսնենք, որ մեր գործողությունները պատասխան քայլերի են արժանանում»,- ասել է Յըլդըրըմը:

ԵՄ-ի հարցերով Թուրքիայի նախարար Օմեր Չելիքն օրերս հայտարարել էր, որ Անկարան կխզի միգրանտների հարցով ԵՄ-ի համաձայնագիրը, եթե մինչեւ տարեվերջ Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ չսահմանվի:

Մինչ այդ, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Անկարայի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանումն անհնար է՝ առանց թուրքական կողմից հակաահաբեկչական խիստ օրենսդրության վերանայման: