26.11.2024
Նալբանդյան. Բաքուն համառորեն հրաժարվում է կատարել Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները
prev Նախորդ նորություն

Մոսուլի համար պայքարը թեստ է Էրդողանի «նեոօսմանյան» քաղաքականության համար. Le Monde

Իրաքում Մոսուլի համար պայքարը թեստ է Ռեջեփ Թայիփ Էրդողանի «նեոօսմանյան» քաղաքականության համար՝ գրում է Le Monde թերթի թղթակից Մարի Ժեգոն։ Թուրքիայի առաջնորդը խոստացել է գործել՝ տեսնելով, թե ինչպես է իր երկիրը կողքից նայում, թե ինչ է կատարվում Իրաքի հյուսիսում։

«Մենք չենք սպասի՝ մինչև խնդիրները գան և թակեն մեր դռները, մինչև ահաբեկիչները գան և զավթեն մեր հողերը։ Մենք կգնանք նրանց հետ կռվելու այնտեղ, որտեղ գտնվում են»,- ասել է Էրդողանը։ Էրդողանն Իրաքում իրեն դրսևորում է որպես «սունի արաբ եղբայրների» և «թուրքմեն եղբայրների» պաշտպան։ Թերթի փոխանցմամբ՝ թուրք առաջնորդը մի քանի օրվա մեջ արդեն երկու անգամ քննադատել է 1923թ. Լոզանի խաղաղության պայմանագիրը, որը ստորագրել են Թուրքական Հանրապետության հիմնադիր հայրերը։

«Թուրքիան չի կարող մնալ ստատուս քվոյի վիճակում։ Մենք կա՛մ կհաղթենք շնորհիվ մեր քաղաքականության, կա՛մ կդատապարտվենք սահմանափակման»,- ասել է երկրի նախագահը։