26.11.2024
Եվրամիությունը կորոշի ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ վիզայի չեղարկման մեխանիզմները
prev Նախորդ նորություն

Նալբանդյան. Բաքուն համառորեն հրաժարվում է կատարել Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունները

Ադրբեջանը համառորեն հրաժարվում է կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ մասին հոկտեմբերի 20-ին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպմանը:

Նա ընդգծել է, որ խաղաղ գործընթացի առաջ մղման համար հրամայական է այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացումը, ինչից Ադրբեջանը համառորեն հրաժարվում է: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հանգուցալուծման գործընթացում առաջընթաց ապահովելուն ուղղված ջանքերին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: