ՌԴ-ը վճռական դեր է խաղում Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիս ընթացքում հայտարարել է Գերմանիայի կանցլե Անգելա Մերկելը: Նրա խոսքով, Գերմանիան, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր պատրաստ է օգտագործել իր կոնտակտները ռուսական, ինչպես նաև ամերիկյան ու ֆրանսիական կառավարություններին աջակցելու համար, որպես Մինսկի խմբի համանախագահներ, որոնք զբաղվում են Լեռնայի Ղարաբաղի հարցի կարգավորմամբ: Մերկելը կարծում է, որ պետք է պահպանել ոչ միայն հրադադարի պահպանման ռեժիմը, այլ առաջընթաց գրանցել քաղաքական գործընթացում: Մերկելը նշել է, որ անհրաժեշտ է համագործակցել Մինսկի խմբի հետ, որպեսզի գործընթացն առաջ մղվի: