Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումը, հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը: «Դա իսկապես խնդիր է, որը մեզ է հասել մեր խորհրդային անցյալից։ Գիտեմ որքան սուր է հարցը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար։ Մենք ձգտելու ենք, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը կհանդիսանա փոխզիջումային, բայց ընդունելի երկու կողմի համար: Այս հարցում չպետք է լինեն հաղթողներ ու պարտվողներ, պետք է հաղթեն երկու երկրների ժողովուրդները», - ասել է Ռուսաստանի նախագահը։