22.06.2025
ԶԼՄ-ներ. Թուրքական հատուկ ջոկատայինները մուտք են գործել Սիրիայի տարածք
24.08.2016
ԶԼՄ-ներ. Թուրքական հատուկ ջոկատայինները մուտք են գործել Սիրիայի տարածք

Թուրքական հատուկ ջոկատայինները մուտք են գործել Սիրիայի տարածք՝ Իսլամական պետությունից սիրիական Ջարալբրուս քաղաքը ազատագրելու համար: Այդ մասին հղում անելով Рейтер-ին փոխանցում է РИА Новости-ին: Մինչ այդ հաղորդվում էր, որ Թուրքիայի բանակը առավոտյան կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ ռազմական գործողություն է սկսել Ջարալբրուսի ազատագրման նպատակով: Anadolu-ն հայտնել էր, որ ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել ԻՊ-ին: Daily Sabah-ի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ցանկացած աջակցություն հայտնել այդ քաղաքի ազատագրման համար:Պարբերականը նշում էր, որ ահաբեկիչների վրա հարձակումը կարող է սկսվել ցանկացած պահի: Wall Street Journal նշել է, որ ԱՄՆ-ը նույնպես պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել թուրքական իշխանությունների հետ համագործակցող ապստամբներին: