28.11.2024
Քաղաքագետ. Վրաստանն ԱՄՆ–ի համար պլացդարմ է ՌԴ–ի դեմ
prev Նախորդ նորություն

Մեդվեդևի հույսը. ՀՀԿ համագումարում տնտեսության զարգացման համար կարևոր որոշումներ կկայացվեն

ՀՀԿ 16-րդ համագումարին հրավիրված էր նաև ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիայի» փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը, ով իր ելույթում նշեց, որ Հանրապետական կուսակցության հետ ունեն հատուկ եղբայրական հարաբերություններ։

Նա նաև ընթերցեց «Եդինայա Ռոսիա»­ի նախագահ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը, որում Մեդվեդևը ընդգծել էր, որ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն ավելի սերտ և նոր հնարավորություններ է բացվել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

«Մեր երկու կուսակցությունները հատուկ ուշադրություն են դարձնում ինտեգրացիոն գործընթացներին, Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ու բարձրացմանը, Հայաստանն ու Ռուսաստանն ունեն սերտ գործակցություն առևտրատնտեսական, ներդրումային ծրագրերի իրականացման, մշակութային համագործակցության բարձր մակարդակ, ինչին նպաստում է նաև Հանրապետական և «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների սերտ համագործակցությունը»,- ասվում էր ուղերձում։

Մեդևդևը նաև հույս է հայտնել, որ համագումարում կընդունվեն արդյունավետ որոշումներ, որոնք կնպաստեն երկրի առջև ծառացած տնտեսական, սոցիալական մարտահրավերների լուծմանը։