28.11.2024
Փորձագետներ. Մոսկվան հետաքրքրված չէ Սիրիայի ու Թուրքիայի պատերազմով
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Վրաստանն ԱՄՆ–ի համար պլացդարմ է ՌԴ–ի դեմ

Պենտագոնի նախկին ղեկավար Դոնալդ Ռամսֆելդը կոչ է արել ԱՄՆ–ին արագացնել Վրաստանի`ՆԱՏՕ–ին անդամակցելու գործընթացը։ Քաղաքագետ Սեմյոն Ուրալովը Sputnik–ի եթերում Վրաստանը համարել է հետխորհրդային տարածքում ամերիկյան հաջող նածագծի օրինակ։

"Однако. Евразия"–ի խմբագիր, քաղաքագետ Սեմյոն Ուրալովը հայտարարել է, որ Վրաստանը հետաքրքրում է ԱՄՆ–ին, որպես հակառուսական նախագիծ հետխորհրդային տարածաշրջանում։

Նա նշել է, որ ԱՄՆ–ին հաջողվել է զոհաբերելով նվազագույնը` Աբխազիան ու Հարավային Օսիան, Վրաստանի տարածքում ձևավորել հակառուսական ռեժիմ։ Ըստ Ուրալովի, չնայած ընտրություններում Միխեիլ Սահակաշվիլիի կուսակցությունը պարտվել է, սակայն նրան փոխարինած էլիտան նույնպես լոյալ է ամերիկացիներին։

Քաղաքագետի կարծիքով, Վրաստանն, ըստ ԱՄՆ–ի, լավ պլացդարմ է ամերիկյան ռազմակայաններ տեղակայելու համար։ Քաղաքագետը հավելել է, որ ամերիկացիներին հետաքրքրում է Վրաստանի սևծովյան ափը, իսկ մոտակա ժամանակաշրջանում Վրաստանը չի դառնա ՆԱՏՕ–ի անդամ`դա միայն հռետորաբանություն է։