28.11.2024
Ավստրիայի խորհրդարանն ընդունել է զենքի արտահանումը Թուրքիա կասեցնելու նախաձեռնությունը
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Մոսկվան հետաքրքրված չէ Սիրիայի ու Թուրքիայի պատերազմով

Թուրքիան ու Սիրիան հայտնվել են պատերազմի շեմին այն բանից հետո, երբ սիրիական օդուժն Էլ–Բաբի մոտ հարվածել է թուրքական զինվորներին։ Անկարան հայտարարել է, որ Դամասկոսին կպատասխանի ու դա կարող է այդ հակամարտության մեջ ներքաշել նաև ռուսական զինուժը։

Պետդումայի պատգամավոր, քաղաքագետ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Մոսկվան հետաքրքրված չէ Անկարայի հետ հարաբերությունների սրացմամբ։ Նա նշել է, որ իրենք փորձելու է կանխել այդպիսի բախումները, փոխանցում է ВЗГЛЯД–ը։

Ըստ Զատուլինի, թուրքերը շարունակում են սեփական շահերն ունենալ քրդերով ու թուրքմեններով բնակեցված շրջաններում`համարելով վերջիններիս իրենց համերկրացիներ։

Նոր իրավիճակի լրջության մասին հայտարարել է նաև «Россия – Восток – Запад» կենտրոնի տնօրեն Վլադիմիր Սոտնիկովը։ Նա նշել է, որ Էրդողանը կարող է պատասխանել սիրիական ավիահարվածին`կիրառելով թուրքական օդուժը։Նա նշել է, որ այդպիսի հարվածը կարող է ներքաշել նաև ՌԴ–ին հակամարտության մեջ, որը վերահսկում է սիրիական երկինքը, փոխանցում է «Коммерсантъ»–ը։

Սոտնիկովը հավելել է, որ իրադարձությունների այդպիսի զարգացումը ձեռնտու չէ ոչ Անկարային, ոչ Մոսկվային։