23.03.2026
Բյուլբյուլօղլու. Պուտին-Ալիև-Էրդողան ձևաչափը տարածաշրջանում կայունության նախադրյալներ է ստեղծում
12.10.2016
Բյուլբյուլօղլու. Պուտին-Ալիև-Էրդողան ձևաչափը տարածաշրջանում կայունության նախադրյալներ է ստեղծում

«Պուտին-Ալիև-Էրդողան», ինչպես նաև «Պուտին-Ալիև-Ռուհանի» եռակողմ ձևաչափերը վկայում են լուրջ առաջընթացի և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ստեղծելու նախադրյալների ստեղծման մասին: Այս մասին «Վեստնիկ Կավկազա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն: Մեկնաբանելով Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների մասնակցությունը Համաշխարհային էներգետիկ համաժողովին և նրանց բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև միջազգային հանրության մեծ հետաքրքրությունն այդ միջոցառմանը՝ դեսպանը հայտարարել է, որ մնացել է լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը: «Մենք՝ որպես եղբայրական երկիր, որպես Ռուսաստանի ու Թուրքիայի հետ մեծ կապեր ունեցող երկիր, ուրախանում ենք, որ նրանց միջև հարաբերությունները շրջվեցին 180 աստիճանով: Այսօր ողջ ծավալով վերականգնվում են երկու երկրների միջև տնտեսական ու մշակութային կապերը: Այսօր Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի միջև կապերը շատ կարևոր են տարածաշրջանի ու աշխարհի համար, հատկապես ուժային տարբեր կենտրոնների դիմակայության ֆոնին: Ես շատ բարձր եմ գնահատում իրավիճակը: Ինձ թվում է, թե դա նոր շրջադարձ է մեր երկրների փոխհարաբերությունների պատմությունում»,- ասել է նա: