28.11.2024
Վրաստանի 9 ընդդիմադիր կուսակցություններ անօրինական են ճանաչել խորհրդարանական ընտրությունները
prev Նախորդ նորություն

ԶԼՄ-ներ. Բաքուն պատրաստ է գնել ռուսական գազը ՀՀ հասցնող գազատարի օպերատորի բաժնետոմսերը

Ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը պատրաստ է քննարկել վրացական «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի գնման հարցը, եթե պաշտոնապես հայտարարվի վաճառքի մասին: Այդ մասին հայտնել է աղբյուրը SOCAR Georgia-ում, հայտնում է Haqqin.az-ը:

«Նավթի և գազի կորպորացիան» Հյուսիս-Հարավ գազամուղի օպերատորն է, որով ռուսական գազը Վրաստանի տարածքով առաքվում է Հայաստան:

«Դեռ կոնկրետ ոչ մի բան ասել հնարավոր չէ: Եթե բաժնետոմսերի վաճառքի մասին պաշտոնապես հայտարարվի, կդիտարկենք այդ հարցը, բայց դեռ ոչ մի բան չկա»,-ասել է աղբյուրը:

Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի կառավարությունը քննարկում է ֆոնդային բորսայում «Նավթի և գազի կորպորացիայի» բաժնետոմսերի 25 տոկոսի առաջնային տեղաբաշխման հարցը: «Եթե լինի համապատասխան շուկայական կոնյուկտուրա, մենք կընդունենք այդ որոշումը, սակայն ցանկանում ենք ավելի լավ պահի սպասել: Պետք է ասել, որ 2015-ին լավ պահ դրա համար չեղավ»,-ասել է Վրաստանի վարչապետը: