6.05.2025
ԶԼՄ-ներ. Բաքուն պատրաստ է գնել ռուսական գազը ՀՀ հասցնող գազատարի օպերատորի բաժնետոմսերը
prev Նախորդ նորություն

Իլհամ Ալիևը ներառվել է աշխարհի 48 բռնապետերի ցանկում

Ըստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների, աշխարհում 48 երկիր կա, որտեղ դեռ իշխում են բռնապետերը, որոնք չեն հարգում մարդու իրավունքները:

Իսպանական Lainformacion.com կայքը ներկայացրել է այդ երկրների ցանկը, որտեղ ընդգրկված է նաև Ադրբեջանը: Ըստ տեղեկատվության, 1993-ին ժողովրդավարական կարգով ընտրված Ադրբեջանի առաջին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը տապալվեց գնդապետ Սուրեթ Հուսեյնովի գլխավորած զինված ապստամբության արդյունքում, որից հետո իշխանության եկավ Հեյդար Ալիևը: 2003-ին նրա որդին` Իլհամ Ալիևը, դարձավ երկրի նախագահ:

Նշվում է, որ Ալիևի իշխանությունը մինչ օրս չի կատարել իր խոստումներն ու հետապնդում է այլախոհներին ու ռեժիմի քննադատներին: Բացի այդ, երկրում բազում ակտիվիստներ ու լրագրողներ են ձերբակալվել:
Թուրքիայի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան