Ադրբեջանի բնակչությունն 2016 թվականի հունվար-հուլիս ամիսներին ավելացել է 0,6% կամ 59,8 հազարով՝ հասմնելով 9 միլիոն 765,4 հազարի: Այդ մասին «Интерфакс-Азербайджан»-ին հայտնել են երկրի Վիճակագրական վարչությունում: Ադրբեջանում բնակչության խտությունը մեկ քմ-ի համար կազմում է 113 մարդ: Քաղաքներում բնակվում է բնակչության 53,1%-ը, գյուղերում՝46,9%: Բնակչության 49,8% կազմում են տղամարդիկ, իսկ 50,2%-ը՝կանայք: Հունվար-հուլիսին Ադրբեջանում ծնվել է 91,5 հազար երեխա: Մահացությունը կազմում է հազար մարդու համար 5,9: