12.08.2025
Իսրայելի ԱԳՆ. Նեթանյահուի այցը Բաքու առաջնահերթություններից մեկն է
20.09.2016
Իսրայելի ԱԳՆ. Նեթանյահուի այցը Բաքու առաջնահերթություններից մեկն է

Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերություններն ավելի բարեկամական են, քան դիվանագիտական կամ քաղաքական: Այդ մասին ԱՊԱ-ի փոխանցմամբ հայտարարել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Էմմանուել Նահշոնը: Նա նշել է, որ երկու երկրների միջև կա սերտ երկխոսություն: Նա նշել է, որ այնտեղ ապրում են շատ ադրբեջանական ծագմամբ հերաներ, որոնք կամրջի դեր են խաղում երկու երկրներ միջև: Նահշոնի խոսքով, երկկողմ քաղաքական հարաբերությունները լավ մակարդակի վրա են՝ էներգետիկ համագործակցությունը նույնպես կարևոր է: Նրա խոսքով, շատ լավ ներուժ կա տնտեսական, զբոսաշրջային ու այլ ոլորտներում: Ըստ նրա, իր երկիրը շատ է ցանկանում բացել Ադրբեջանի դեսպանատուն Իսրայելում, ինչը դրական կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը նա նշել է, որ Իսրայելը հույս ունի, որ հակամարտությունը կկարգավորվի արագ ու խաղաղ ճանապարհով: Ըստ նրա, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Ադրբեջան կատարելի այցի հստակ օրը հայտնի չէ, սակայն Նեթանյահուի այցը Բաքու առաջնահերթություններից մեկն է: