Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը շարունակել են տեսակետներ փոխանակել սիրիական ճգնաժամի շուրջ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ըստ աղբյուրի՝ կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հալեպում իրավիճակի զարգացումը, շեշտել համատեղ ջանքերն ավելացնելու անհրաժեշտությունը՝ հումանիտար իրավիճակը բարելավելու, Սիրիայում իրական քաղաքական գործընթացի մեկնարկին աջակցելու նպատակով։ Պուտինը եւս մեկ անգամ ցավակցել է Էրդողանին Ստամբուլում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության կապակցությամբ, որի հետանքով բազմաթիվ զոհեր էին եղել։ Կողմերն անդրադարձել են նաեւ ռուս- թուրքական համագործակցության որոշ հրատապ հարցերի՝ այդ թվում էներգետիկայի ոլորտում։