29.11.2024
Լավրովն ու Քերրին կհանդիպեն Լոզանում
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ–ն ու Մետաքսի ճանապարհը կարող են հիմք դառնալ Մեծ եվրասիական գործընկերության համար. Պուտին

ԵԱՏՄ–ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համադրումը հետագայում կարող էր հիմք դառնալ Մեծ եվրասիական գործընկերության ստեղծման համար՝ ԵԱՏՄ–ի, ՇՀԿ–ի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների միության մասնակցությամբ։ ԲՐԻԿՍ երկրների ներուժը նույնպես կարող է օգտագործվել այդ նախաձեռնության համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այս կոնտեքստում մենք նաեւ առաջ ենք քաշել Եվրասիական տնտեսական միության եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համադրման գաղափարը։ Հեռանկարում այդ գործընթացը կարող էր հիմք ծառայել Մեծ եվրասիական գործընկերության ստեղծման համար՝ ԵԱՏՄ–ի, ՇՀԿ–ի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների միության մասնակցությամբ»,– ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ գործընկերությունը կլինի բաց բոլոր շահագրգիռ երկրների համար, եւ կկառուցվի թափանցիկության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։