29.11.2024
ԵԱՏՄ–ն ու Մետաքսի ճանապարհը կարող են հիմք դառնալ Մեծ եվրասիական գործընկերության համար. Պուտին
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ադրբեջանն անհրաժեշտ է Անկարային՝ ՌԴ-ից գազային կախվածության թուլացման համար

Անկարան չի ցանկանում կախման մեջ ընկնել Մոսկվայից՝ Թուրքական հոսքի իրականացման պատճառով ու ցանկանում է ամուր հարաբերություններ պահպանել Բաքվի հետ: Այդ մասին Trend-ին ասել է Միջազգային էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Ֆրանկ Ումբահը:
Նա նշել է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումը պայմանավորված է քաղաքական ու տնտեսական շահերով, սակայն այդ մերձեցումը անվստահությամբ է ընկալվում ԵՄ-ում, ԱՄՆ-ում ու Սաուդյան Արաբիայում:

Ըստ նրա, ռուս-թուրքական մերձեցումը պայմանավորված է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերությունների վատթարացմամբ: Արևմուտքն ու Թուրքիան հետաքրքրված են Հարավային գազային միջանցքի ու TANAP-ի կյանքի կոչմամբ:

Նա հավելել է, որ Անկարան չի ցանկանում մեծ կախվածություն ունենալ ՌԴ-ից ու գազային ներկրումն դիվերսիֆիկացնելու համար Թուրքիային անհրաժեշտ է Ադրբեջանը: