29.11.2024
Փորձագետ. Ադրբեջանն անհրաժեշտ է Անկարային՝ ՌԴ-ից գազային կախվածության թուլացման համար
prev Նախորդ նորություն

Թուրքիայում նոր Սահմանադրության հանրաքվեն կարող է տեղի ունենալ 2017-ի սկզբին

Թուրքիայի նոր Սահմանադրության ընդունման հարցով հանրաքվեն, որը նախատեսում է անցում կառավարման նախագահական համակարգին, հնարավոր է տեղի ունենա 2017 թվականի սկզբին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:

«Մենք կարող ենք հանրաքվեն անցկացնել 2017 թվականի ընթացքում: Բայց եթե «Արդարություն եւ զարգացում» (իշխող ԱԶԿ) եւ «Ազգային շարժում» (ԱՇԿ) կուսակցությունները կարողանան համաձայնության գալ, ապա հանրաքվեն կարող է անցկացվել 2017-ի սկզբին»,- ասել է նա:

Հանրաքվեն հաջորդ տարվա գարնանն անցկացնելու հնարավորության մասին հայտնել է նաեւ Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի ղեկավար Մուսթաֆա Շենթոփը: Նա հավելել է, որ Սահմանադրության նախագծի վրա աշխատանքը հնարավոր է 10 օրվա ընթացքում ավարտվի: