7.05.2025
Թուրքիայում նոր Սահմանադրության հանրաքվեն կարող է տեղի ունենալ 2017-ի սկզբին
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ. Լոզանի հանդիպման մասնակիցները հավատարիմ են՝ Սիրիան պետք է պահպանվի որպես ամբողջական պետություն

Լոզանում կայացած հանդիպման բոլոր մասնակիցները հաստատել են, որ հավատարիմ են Սիրիան որպես ամբողջական ու աշխարհիկ պետություն պահպանելու դիրքորոշմանը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում՝ Շվեյցարիայում նախարարական հանդիպման արդյունքներին վերաբերող մեկնաբանության մեջ։

«Հրադադարի ռեժիմի վերականգնման ու հաջող իրականացման, հումանիտար մուտքի ապահովման երաշխիքը չափավոր ընդդիմության ջոկատների տարբերակումն է «Ջաբհաթ Ֆաթհ աշ Շամ»-ի զինյալներից ու դրա հետ կապեր ունեցող մյուս ահաբեկչական խմբավորումներից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 15-ին Լոզանում կայացել է Սիրիային նվիրված նախարարական հանդիպում «նեղ ձեւաչափով»՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի ու Սիրիայի հարցով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ դեսպան Ստեֆան դե Միստուրայի մասնակցությամբ։
Վրաստանում մեծամասնական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին