ՌԴ-ն С-300ВМ ՀՕՊ համակարգերն է տեղակայել Սիրիայում: Այդ մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները: Նորագույն ՀՕՊ համակարգը կարողանում է որսալ ինքնաթիռներ ու թևավոր հրթիռներ, որոնց տիրապետում է ԱՄՆ-ը: Fox News-ի փոխանցմամբ, С-300 գտնվում են Տարտուս նավահանգստի ռուսական բազայում ու դեռևս չեն տեղակայվել: ԱՄՆ-ի հետախուզությունը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականներն արդեն մի քանի շաբաթ հետևում են С-300ВМ տեղափոխությանը: Նախորդ տարի Մոսկավն Լաթաքիայի մոտ տեղակայել էր С-400 համակարգեր, ինչը փաստացի անթռիչք գոտի էր ստեղծել Սիրիայում: