27.11.2024
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը նախատեսում է 5,8 միլիարդ դոլարի եկամուտ
prev Նախորդ նորություն

«Գազպրոմի» հետ Վրաստանի պայմանագրի ժամկետը սպառվել է, նոր պայմանավորվածություն չկա

2016-ի դեկտեմբերի 31-ին սպառվել է Վրաստանի և «Գազպրոմ-էքսպորտի» միջև կնքված պայմանագրի ժամկետը, սակայն կողմերը մինչ օրս նոր պայմանների շուրջ համաձայնության չեն եկել: Գերատեսչությունում նշել են, որ պայմանագրի ժամկետը, որը ներառում էր ինչպես գազի գնումը, այնպես էլ տարանցումը դեպի Հայաստան, սպառվել է:

Ըստ Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիշվիլիի՝ վրացական կողմը վերջին հանդիպումից վերադարձել է չհամաձայնեցված դիրքորոշմամբ:

Նրա խոսքով, բնական գազի տարանցումն այժմ իրականացվում է սովորական ռեժիմով, սակայն վրացական կողմը նոր պայմաններում ցանկանում է առավելագույն արդյունքի հասնել: Ըստ Վալիշվիլիի, առավելագույն արդյունքը, հավանաբար, կլինի տարանցման համար վճարման ֆինանսական մոդելին անցնելը, սակայն ընդունելի պայմաններով, կամ վերադարձը 2016-ին գործող պայմանագրին:

Վրաստանի էներգետիկայի նախարարությունը չի կարող կոնկրետացնել, թե երբ տեղի կունենա հերթական աշխատանքային հանդիպումը, սակայն այնտեղ ենթադրում են, որ դա տեղի կունենա մոտ ապագայում:

Հիշեցնենք, վերջին հանդիպումը կողմերի միջև տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին: