27.11.2024
«Գազպրոմի» հետ Վրաստանի պայմանագրի ժամկետը սպառվել է, նոր պայմանավորվածություն չկա
prev Նախորդ նորություն

Անկարա–Թբիլիսի: Ռազմավարական գործընկերության ուղենիշ

Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա, որտեղ հանդիպելու է նախագահ Ռեջեփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի և իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, փոխանցում է apsny.ge–ն։

Ռազմական համագործակցություն

Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան նպատակ ունեն ընդլայնեն համագործակցությւոնը ռազմական ոլորտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախորդ տարի Գաբալայում հայտարարել է, որ առաջիկայում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն:

«Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի մարտունակության և մարտական պատրաստության բարձրացման համար մենք նպատակահարմար ենք համարել համատեղ զորավարժությունների անցկացումը: Ընդգծվել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը կիբերանվտանգության, ինչպես նաև նավթագազային գազամուղների անվտանգության ոլորտում», - հայտարարել է Հասանովը՝ հավելելով, որ այդ նպատակների իրականացման համար հարկավոր է անցկացնել համատեղ զորավարժություններ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է, որ հանդիպմանը քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցեր:

«Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանի կայունությանը եւ ղարաբաղյան հակամարտության պատճառով տարածաշրջանում լարվածության աճին վերաբերող հարցեր», - ասել է Հասանովը եւ տեղեկացրել, որ հանդիպմանը կողմերը կարեւորել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Էներգետիկ–տրանսպորտային տանդեմ

Ադրբեջանի կառավարության ձեռնարկած քայլերը տարանցիկ բեռնափոխադրումների, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ թույլ կտան 2016թ.-ին ավելացնել բեռնափոխադրումների ծավալը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում TRACECA ծրագրի ազգային քարտուղար Ակիֆ Մուստաֆաևը:

«Ղազախստանը, Վրաստանն ու Թուրքիան`միջանցքի առանցքային երկրներն են: Սա ամենակարճ միջանցքն է ու հարմարավետը, իսկ 2016.-ին Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կյանքի կոչումից և Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի՝ Ալյաթի ավանում շահագործումից հետո դա կապահովի բեռնափոխադրումների ծավալների ավելացումը», - նշել է Մուստաֆաևը։

Առևտրային գործընկեր

Վրաստանն ու Թուրքիան համագործակցում են էկոնոմիկայի, էներգետիկայի, կրթության և այլ ոլորտներում։ Թուրքիան Վրաստանի առևտրային գործընկերների թվում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Ապրանքաշրջանառությունն անցնում է մեկ միլիարդի սահմանը, փոխանցում է sputnik-georgia.ru–ը։