24.06.2025
Ասադ. Պատրաստ ենք համաներում հայտարարել զինված ընդդիմության անդամների նկատմամբ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը նախատեսում է 5,8 միլիարդ դոլարի եկամուտ

Ադրբեջանի պետական նավթային ընկերության կանխատեսումներով 2016թ.–ի հիմնադրամի ընդհանուր եկամուտները կազմելու են 5,8 միլիարդ դոլար։ Դա 2,07 անգամ ավելին է, քան նախատեսված էր նախորդ տարվա բյուջեով։

Ցուցանիշների այդպիսի տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նավթային հիմնադրամի 2016թ.–ի բյուջեն հաշվարկված էր մեկ բարելի համար 25 դոլարով։ Սակայն նախորդ տարի ադրբեջանական նավթի գինը կազմել էր միջինը 41,7 դոլար։

Նավթային հիմնադրամի ներդրումային պորտֆելը հաշվարկվում է ԱՄՆ–ի դոլարով։ Հիմնադրամի ամենաբարձր եկամուտները բաժին են ընկնում 2011թ.–ին`19,99 միլիարդ դոլար։
«Գազպրոմի» հետ Վրաստանի պայմանագրի ժամկետը սպառվել է, նոր պայմանավորվածություն չկա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
23.06.2025
ՌԴ հատուկ ծառայությունները Սուքիասյանին կապում են ադամանդների մաքսանենգության հետ