ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին կայցելի Թուրքիա: Այս մասին լրագրողներին ասել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Պուտինը ելույթ կունենա Ստամբուլում կայանալիք համաշխարհային էներգոկոնգրեսին: Ուշակովի խոսքով՝ նախատեսված են երկկողմ շփումներ ՌԴ առաջնորդի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Ավելի վաղ ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմը հայտնել էր, որ ՌԴ և Թուրքիայի նախագահները հնարավոր է մինչև տարեվերջ ևս մեկ անգամ հանդիպեն: Հանդիպումը հնարավոր է տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում: