Միջոցներ են ձեռնարկվում ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման ուղղությամբ: Այդ մասին АПА-ին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նա նշել է, որ Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ նախագահներն աջակցել են գրասենյակի ընդլայնման գաղափարին: Կասպշիկի խոսքով, իր մանդատում ու գրասենյակի աշխատանքի մեթոդում փոփոխություններ չեն լինելու: Նա հավելել է, որ իրենք շարունակում են միջոցներ ձեռնարկել նախագահների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: Կասպշիկը նաև նշել է, որ ապրիլի իրադարձություններից հետո իրավիճակը շփման գծում հարաբերական կայունություն է պահպանում: