Թուրքիան սկսում է հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի վերաբերյալ վերջնագրերից: Այս մասին հայտարարել է Ռուսատանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Լավրովն ասել է, որ այժմ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները կարգավորվում են: «Անկարան արդեն գիտակցում է, որ ահաբեկչական սպառնալիքն իր համար որոշիչ գործոն է դառնում, որն ազդում է ազգային անվտանգության վրա: Եվ Թուրքիան սկսում է ճկունություն հանդես բերել՝ վերջնագրերից հրաժարվելով. օրինակ՝ որպեսզի վաղն Ասադը չլինի, եւ միայն դրանից հետո կսկսենք խոսել Սիրիայի ապագա կառուցվածքին վերաբերող ինչ-որ բանի շուրջ»,- ասել է նախարարը: